Իսլանդիայի թիմի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում

15:02   27 նոյեմբերի, 2026

Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ Ինգվար Յոնսոնը մահացել է 37 տարեկանում, հաղորդում է իսլանդական «Վիկինգուրի» կայքը։ Մահվան պատճառը չի նշվում։

«Կսկիծով եւ տխրությամբ հայտնում ենք, որ մեր թանկագիր ընկեր եւ թիմակից, «Վիկինգուրի» դարպասապահ Ինգվար Յոնսոնը մահացել է նոյեմբերի 25-ին՝ մերձավորներով շրջապատված։

Ակումբը եւ «Վիկինգուրի» բոլոր խաղացողները ցավակցում են նրա ընտանիքին եւ հարազատներին»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Ինգվար Յոնսոնը Իսլանդիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրո-2016-ին, որի ժամանակ իսլանդացիները հասել էին քառորդ եզրափակիչ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.