12:02 27 նոյեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան մեկնաբանել է ավստրիական «Զալցբուրգից» կրած 0:2 հաշվով պարտությունը Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում։
«Առաջին խաղակեսում հակագրոհելու շատ լավ հնարավորություններ ունեինք, քանի որ մրցակիցը թիկունքում ազատ տարածություններ էր թողնում, բայց չկարողացանք օգտվել դրանից։
Բաց թողեցինք գոլեր, որոնք կարող էինք բաց չթողնել։ Իհարկե, մրցակիցը շատ լավ էր գրոհում, բայց գոլերի դրվագներում հնարավորություն կար փակել։ Պետք է զրուցենք ֆուտբոլիստների հետ եւ կանխել այսպիսի իրավիճակները։
Մեր թիմն ունի հստակ փիլիսոփայություն՝ միշտ հաղթել։ Երբեք չենք ձգտում ոչ ոքի գրանցել, առավել եւս՝ պարտվել»,- նշել է Մանուել Տուլիպան։
«Արարատ-Արմենիան» 5-րդ պարտությունը կրեց Եվրոպայի լիգայում եւ վերջինն է։
6-րդ տուրում «Արարատ-Արմենիան» դեկտեմբերի 10-ին կընդունի Նիդերլանդների ՆԵԿ-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.