11:36 27 նոյեմբերի, 2026«Սյունիք» ֆուտբոլային ակումբի կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված Դենիս Ջորկաեֆը հանդես է եկել հայտարարությամբ։
«Հարգելի՛ ֆուտբոլասեր բարեկամներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին իմ հայտարարությունից անմիջապես հետո իմ ֆեյսբուքյան էջն անսպասելիորեն ենթարկվեց հարձակման։
Արդյունքում ստիպված եղանք ժամանակավորապես սահմանափակել էջի հասանելիությունը՝ արգելափակումից խուսափելու և կատարվածն ուսումնասիրելու նպատակով։
Մանրամասն ուսումնասիրությունից հետո եզրակացությունը միանշանակ է. սա պատահական չէր։ Այս գործողությունների հետևում կանգնած է կազմակերպված խումբ։ Բարեբախտաբար, Հայաստանում արդեն կա նման հարձակումներին դիմակայելու հարուստ փորձ։
Ուզում եմ հստակ ասել. նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի։ Ես եկել եմ Հայաստան՝ հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հստակ նպատակով։ Շարունակելու եմ հանդիպել ակումբների, մարզիչների, ֆուտբոլիստների և երկրպագուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները և դրանց հիման վրա ամբողջացնել ու ներկայացնել իմ ծրագիրը։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին աջակցեցին ինձ։
Առջևում կարևոր աշխատանք կա։
Դենիս Ջորկաեֆ»։
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։ Մյուս թեկնածուն Գյումրիի «Շիրակի» առաջադրած Գեւորգ Ղազարյանն է՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիայի» նախկին մարզիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.