Վարազդատ Հարոյանն աջակցում է ՀՖՖ նախագահի թեկնածու Գեւորգ Ղազարյանին (տեսանյութ)

14:00   26 նոյեմբերի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում աջակցություն է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանին, որի թեկնածությունն առաջադրել է Գյումրիի «Շիրակը»։

«Շնորհակալություն երկարամյա խաղընկերոջս՝ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանին՝ ցուցաբերած աջակցության և վստահության համար։ Ֆուտբոլային ֆեդերացիա լինելու է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գեւորգ Ղազարյանը՝ հրապարակելով Վարազդատ Հարոյանի տեսաուղերձը։

ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ  Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիսն է, որին առաջադրել է «Սյունիքը»։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.