21:00 25 նոյեմբերի, 2026Կատալոնական «Բարսելոնայի», Մյունխենի «Բավարիայի» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի բացառել, որ այլեւս չի վերսկսի մարզչական գործունեությունը։
«Անկեղծ ասած, չգիտեմ՝ դեռ ինչքան կմնամ ֆուտբոլից դուրս։ Հիմա ես ինձ շատ լավ եմ զգում։ Եթե երբեւէ վերադառնամ ֆուտբոլ, ապա միայն ներքին ցանկություն զգալու եւ որեւէ առաջարկ ունենալու դեպքում։ Եթե դա տեղի չունենա, ես հանգիստ կլինեմ։ Արդեն ունեցել եմ շատ տարիներ եւ հանդիպումներ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է The Athletic-ը։
55-ամյա կատալոնացի մասնագետը «Մանչեսթեր Սիթին» գլխավորել է 2016-2026 թվականներին՝ նվաճելով 20 տիտղոս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.