Արթուր Պետրոսյանն աջակցում է Գեւորգ Ղազարյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում

19:01   25 նոյեմբերի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում աջակցություն է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիտս, ՀՖՖ նախագահի թեկնածու Գեւորգ Ղազարյանին։

«Բարեւ բոլորին։

Չնայած կարիերայիս վերջին մասն անցկացրել եմ Շվեյցարիայում, երբեք անտարբեր չեմ եղել ու չեմ կարող լինել հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների նկատմամբ:

Ես ինքս հայկական ֆուտբոլի սան եմ, խաղացել եմ Հայաստանի հավաքականում, եղել եմ թիմի մարզիչը, ներսից տեսել նաև ֆեդերացիայի լավ ու վատ կողմերը:

Ես շատ մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա ընտրությունները կանցնեն ազնիվ և արդար պայքարի պայմաններում։

Ես շատ լավ եմ ճանաչում Գևորգ Ղազարյանին, միասին հիշվող խաղեր ենք ունեցել, հատկապես ամենահիշարժանը՝ Մոնտենեգրոյի դեմ խաղը:

Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին։ Գիտեմ, թե որքան են ցանկանում, որ հայկական ֆուտբոլը զարգանա և քայլ առաջ անի։ Վստահ եմ՝ դա հնարավոր է:

Գևորգ ջան, քո կողքին եմ, հավատում եմ քո հաղթանակին:

Հարգանքով` Արթուր Պետրոսյան»։

ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ  Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիսն է, որին առաջադրել է «Սյունիքը»։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.