14:03 25 նոյեմբերի, 2026Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակից հետո մեկնաբանել է իր խաղը։ 23-ամյա ֆուտբոլիստը դարձել էր տպավորիչ գոլի հեղինակ։
«Իմ այսօրվա մարզավիճակի համար պարտական եմ Մոուրինյոյին։ Նա ինձ տվել է գործողությունների ազատություն խաղադաշտում՝ թույլ տալով 10 համարի դիրքում խաղալ այնպես, ինչպես զգում եմ։ Դրա շնորհիվ ամբողջովին մտնում եմ խաղի մեջ, ստեղծագործում եմ եւ հնարավորություններիս առավելագույնն եմ ցուցադրում։
Շատ եմ հավանում եմ մեր մարզիչին եւ անչափ շնորհակալ եմ թիմակիցներիս մշտական աջակցության համար։ Լավ եմ խաղում, որովհետեւ երջանիկ եմ եւ ֆուտբոլից ստանում եմ իսկական հաճույք»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է «Ռեալի» մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում «Ռեալը» դեկտեմբերի 9-ին կհյուրընկալվի Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.