19:57 21 նոյեմբերի, 2026Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 12-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալեց «Լեչեին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ նիդերլանդացի հարձակվող Տեյանի Նոսլինը։ Մրցակցի դարպասը գրավեց նաեւ իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին։
«Լացիոն» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լեչեն» 14-րդն է՝ 10 միավոր։
«Կոմոն» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց «Կալյարիին» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնի եւ Ֆրանսիան ներկայացնող պորտուգալացի կիսապաշտպան Լուկաշ Դա Կունյայի գոլերի շնորհիվ։
«Կոմոն» 26 միավորով չորրորդն է, «Կալյարին» 9-րդ տեղում է՝ 16 միավոր։
Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր
«Լացիո» - «Լեչե»՝ 3:0
Տեյանի Նոսլին, 25, 68, Դավիդե Ֆրատեզի, 90
«Կոմո» - «Կալյարի»՝ 2:0
Խակոբո Ռամոն, 24, Լուկաշ Դա Կունյա, 56
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.