Պոչետինոն Գվարդիոլային հորդորել է ընդունել ԱՄՆ-ի հավաքականի առաջարկը

23:54   18 նոյեմբերի, 2026

ԱՄՆ-ի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ, կատալոնական Խոսեպ Գվարդիոլային հորդորել է զբաղեցնել ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը։

«Ընդունե՛ք այդ առաջարկը, քանի որ հիմա կատարյալ պահ է ԱՄՆ-ի ֆեդերացիա գնալու համար։ Ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում այնտեղ։ Իհարկե, պետք է ընդունել այդ առաջարկը։ Իհարկե, դուք այնտեղ կգտնեք իսկապես լավ ֆուտբոլիստների, որոնք կհամապատասխանեն ձեր խաղաոճին։

Վստահեցնում եմ ձեզ, որ աշխարհի առաջնությունից հետո իրավիճակ է փոխվել։ Հիմա ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ լինելը հեղինակավոր է»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։

ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է համաձայնության հասնել Խոսեպ Գվարդիոլայի հետ, սակայն նա անցած ամռանը «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո մտադիր է առնվազն մեկ տարի դադար վերցնել մարզչական կարիերայում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.