22:02 17 նոյեմբերի, 2026Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2027-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում աջակցում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալլոյին, հաղորդում Ֆեդերացիայի կայքը:
Նոյեմբերի 16-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի նախագահությամբ կայացած ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում որոշում է կայացվել սատարել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին 2027 թվականի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։
Դիալոյի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամերը՝ այդ թվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, և ՖԻՖԱ-ի խորհրդի բոլոր եվրոպական անդամները։
Նշենք, որ դեռևս օգոստոսին ՀՖՖ-ն նամակ էր ուղարկել ՖԻՖԱ՝ տեղեկացնելով, որ չի աջակցելու Ջիանի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում։
«Լավ ճանաչում եմ պարոն Դիալլոյին որպես բարձրակարգ և պրոֆեսիոնալ պաշտոնյա ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում համատեղ աշխատանքից։ Վստահ եմ, որ նա ունի անհրաժեշտ բոլոր որակները ՖԻՖԱ-ն գլխավորելու և այն հաջողությամբ ղեկավարելու համար»,- այս առնչությամբ ասել է ՀՖՖ նախագահ, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Արմեն Մելիքբեկյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.