21:27 17 նոյեմբերի, 2026Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Լեյվին Կուրզավան 34 տարեկանում ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին նա գրել է սոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նախկին թիմակիցներին, մարզիչներին, երկրպագուներին, Ֆրանսիայի հավաքականին եւ նախկին ակումբներին՝ «Մոնակոյին», ՊՍԺ-ին, «Ֆուլհեմին», «Բոավիշտային»։
Նրա վերջին ակումբը ինդոնեզական «Պերսիբն» էր։
Կուրզավան ՊՍԺ-ում է հանդես եկել 2015-2024 թվականներին՝ դառնալով Ֆրանսիայի հնգակի չեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.