Չավի․ Շոկի մեջ եմ, խայտառակություն էր

14:07   17 նոյեմբերի, 2026

Ֆուտբոլի Նիդերլանդների հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Գերմանիայից կրած 0։5 հաշվով պարտությունը։

«Ես խոսեցի ֆուտբոլիստների հետ, որպեսզի հասկանամ, թե ինչ կատարվեց։ Առաջին հերթին մենք պետք է ներողություն խնդրենք երկրպագուներից։ Շոկի մեջ եմ, խայտառակություն էր։ Մենք չցուցադրեցինք ո՛չ խաղ, ո՛չ բնավորություն։ Ես դա չեմ հասկանում։

Հունաստանի դեմ պատմական խաղ ցուցադրեցինք ինտենսիվությամբ եւ կրքով։ Այս խաղում ճիշտ հակառակն էր։ Ես հիասթափված եմ եւ շատ տխրած։ Բայց դարձյալ կսկսենք կառուցել նոր հավաքական»,- Չավիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ազգերի լիգայի նախորդ տուրում Նիդերլանդների թիմը Հունաստանին հաղթել էր 7:0 հաշվով։ Գերմանիան ու Նիդերլանդները դուրս են եկել քառորդ եզրափակիչ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.