Ռոնալդուի մայր․ Որդուս պարզապես խաբեցին

22:46   16 նոյեմբերի, 2026

Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտած 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայր Դոլորես Ավեյրուն ազգային թիմի մարզչական շտաբին եւ ղեկավարությանը մեղադրել է որդուն խաբելու մեջ։

«Իհարկե, Կրիշտիանուի համար շատ ծանր ու տխրեցնող էր այդպես հավաքականից հեռանալը։ Նրան պարզապես խաբեցին, եւ դրանից ես էլ անհավանական ցավ եմ զգում։ Դանիայի դեմ խաղում հավաքականի խոշոր հաշվով պարտությունը բացարձակապես ըստ խաղի էր։ Ես նույնիսկ ուրախ էի այդ արդյունքին։

Այդպիսի մեծագույն կարիերայի համար հանդիսավոր մեծարումը պետք է տեղի ունենար Կրիշտիանուի ներկայությամբ։ Իսկական հարգանքի տուրք նրան կմատուցեն հարազատ «Սպորտինում», որտեղ նրան իսկապես գնահատում են։ Ազգային թիմում նրան չէին հարգում, դա վերաբերում է նաեւ թիմակիցներին»,- Դոլորես Ավեյրուի խոսքը մեջբերում է A Bola-ն։

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում նորամուտը նշել է 2003 թվականի օգոստոսի 20-ին 18 տարեկանում։ Ազգային թիմի կազմում լեգենդար ֆուտբոլիստն անցկացրել է 234 հանդիպում, դարձել 146 գոլի եւ 45 գոլային փոխանցման հեղինակ։

2016 թվականին Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն դարձել է Եվրոպայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ազգերի լիգայի գավաթը 2018/19 եւ 2024/25 մրցաշրջաններում։

Նրան է պատկանում ազգային հավաքականների կազմում խփած գոլերի համաշխարհային ռեկորդը՝ 146 գոլ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.