Վարդան Ոսկանյանը վերընտրվեց ՀՁՖ նախագահի պաշտոնում

19:07   16 նոյեմբերի, 2026

Տեղի ունեցավ «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հեթական հաշվետու–ընտրական ժողովը, որին հայտավորված 107 պատվիրակներից նիստին մասնակցեցին և ստացան իրենց մանդատները 96 պատվիրակներ։

Ժողովի օրակարգի հարցերից էր Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ Սահմանված ժամկետում և կարգով առաջադրվել էին և ներկայացրել իրենց քառամյա զարգացման ծրագրերը ֆեդերացիայի նախագահի 2 թեկնածուներ՝ գործող նախագահ Վարդան Ոսկանյանը և Արեգ Ավետիսյանը, հաղորդում է ՀՁՖ-ի մամուլի ծառայությունը։

Ֆեդերացիայի բարձրագույն կառավարման մարմինը՝ ժողովը, ղեկավարվելով Ֆեդերացիայի կանոնադրությամբ միաձայն որոշեց Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կազմակերպել փակ, գաղտնի քվեարկությամբ, որի համար ընտրվեց հաշվիչ հանձնաժողով։ Ֆեդերացիայի նախագահի թեկնածուները ներկայացրեցին իրենց զարգացման ծրագրերը, յուրաքանչյուր ծրագրից հետո հնչեցին հարցեր և տրվեցին պատասխանները, մասնակիցները բարձրաձայնեցին իրենց մտահոգող խնդիրները։

Կազմակերպվեց փակ, գաղտնի քվեարկությունը, որին մասնակցեցին Ժողովին գրանցված 96 պատվիրակներից 90-ը։ Ֆեդերացիայի Ժողովը փակ, գաղտնի քվեարկությամբ (Վարդան Ոսկանյան՝ 78 կողմ ձայն, Արեգ Ավետիսյան՝ 10 կողմ ձայն, 2 անվավեր քվեաթերթիկ) Ֆեդերացիայի նախագահ վերընտրեց Վարդան Ոսկանյանին։

Ֆեդերացիայի ժողովը ընտրեց նաև Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար՝ Թաթուլ Հովհաննիսյանին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.