12:03 16 նոյեմբերի, 2026Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է այս մրցաշրջանի ամփոփիչ վարկանիշային աղյուսակը։
Առաջատարը Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան է։ ԱՄՆ-ի Ինդիան Ուելսում անցկացված WTA Finals-ի տիտղոսը նվաճած ռուսաստանցի Միրա Անդրեեւան շրջանցել է Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային եւ բարձրացել է երկրորդ տեղ։
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւան նահանջել է մեկ աստիճան եւ 84-րդն է, Էլինա Ավանեսյանը (Հայաստան, լուսասնկարում) բարձրացել է երկու աստիճան եւ 151-րդն է։
WTA, նոյեմբերի 16
1 (1). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 8099 միավոր
2 (3). Միրա Անդրեեւա (Ռուսաստան)՝ 7806
3 (2). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 6685
4 (4). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 6163
5 (5). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 6160
6 (6). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)՝ 5921
7 (8). Լինդա Նոսկովա (Չեխիա)՝ 4743
8 (7). Կարոլինա Մուխովա (Չեխիա)՝ 4665
9 (9). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 4188
10 (10). Մարտա Կոստյուկ (Ուկրաինա)՝ 3910
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.