11:08 16 նոյեմբերի, 2026
«Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում» անցկացվեց սպորտի վաստակավոր մարզիչ Համլետ Նիկողոսյանի անվան բաց հուշամրցաշարը։
Համլետ Նիկողոսյանը դեռ պատանեկան տարիքից իր կյանքը կապել է հրաձգություն մարզաձևի հետ՝ անցնելով պրոֆեսիոնալ մարզիկի և մարզչի բարդ ու պատասխանատու ճանապարհը։
Նիկողոսյանն այն անհատներից է, որոնք կանգնած են եղել դեռևս Խորհրդային Միության տարիներին հրաձգություն մարզաձևի ձևավորման ու զարգացման ակունքներում։ Նա իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև անկախ Հայաստանի հրաձգության մարզաձևի կայացմանն ու զարգացմանը՝ հատկապես այն դժվարին տարիներին, երբ հայկական հրաձգությունը նոր ճանապարհ էր հարթում անկախ պետականության պայմաններում։
Նրա ներդրումն անգնահատելի է ոչ միայն մարզաձևի զարգացման, այլև բազմաթիվ մարզիկների ձևավորման ու մարզական հաջողությունների կերտման գործում։
Այսօր էլ Համլետ Նիկողոսյանի սաները շարունակում են նրա գործը՝ մասնակցելով նրա անունը կրող հուշամրցաշարին։ Նրանցից են մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող Դավիթ Խաչատրյանը, Հայաստանի հավաքականի անդամներ Միհրան Գաբրիելյանն ու Սեդա Գաբրիելյանը, ովքեր հրաձգություն մարզաձևում իրենց առաջին քայլերը կատարել են հենց Համլետ Նիկողոսյանի անմիջական առաջնորդությամբ։
Մրցմանը մասնակցեցին Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու հրաձգության մարզադպրոցի, Բանակի կենտրոնական մարզական ակումբի և Վանաձորի թիմի ներկայացուցիչները։
Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Արտյոմ Գրիգորյան /անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան/
2-րդ՝ Հրաչ Բաբայան
3-րդ՝ Դավիթ Խաչատրյան
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Սեդա Գաբրիելյան /անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան/
2-րդ՝ Միլենա Միասարյան
3-րդ՝ Աննա Գալստյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Գևորգ Մելքոնյան /անձնական մարզիչ՝ Նորայր Առաքելյան/
2-րդ՝ Զավեն Իգիթյան
3-րդ՝ Բենիկ Խլղաթյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Աննա Պողոսյան /անձնական մարզիչ՝Քրիստինե Միքայելյան/
2-րդ՝ Ռայա Մելոյան
3-րդ՝ Քրիստինե Միքայելյան
Շարժվող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան /անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարան/
2-րդ՝ Հովհաննես Մարգարան
3-րդ՝ Վլադիմիր Առաքելյան
Շարժվող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան/ անձնական մարզիչ՝Էդվարդ Ղարիբյան/
2-րդ՝ Աիդա Ազատյան
3-րդ՝ Առնելա Իսախանյան
Շարժվող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան/անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարան /
2-րդ՝ Հովհաննես Մարգարան
3-րդ՝ Վլադիմիր Առաքելյան
Շարժվող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան/ անձնական մարզիչ՝Էդվարդ Ղարիբյան/
2-րդ՝ Լիլիթ Մկրտչյան Սամվելի
3-րդ՝ Աիդա Ազատյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency.
All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.