Հենրիխ Մխիթարյանը՝ «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ

19:11   28 դեկտեմբերի, 2012

Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուների քվեարկության արդյունքում 2012թ. թիմի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը։ Ակումբի պաշտոնական կայքի հարցմանը մասնակցել է 1611 այցելու։

Հենրիխ Մխիթարյանի օգտին քվեարկել է մասնակիցների 66,42 տոկոսը։ Երկրորդ տեղում բրազիլացի Վիլիանն է՝ 11,61 տոկոս։ Երրորդը բրազիլացի Ֆերնանդինյոն է՝ 6,15 տոկոս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։