23:19 15 նոյեմբերի, 2026Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող, 46-ամյա Ռոնալդինյոն, «Ռավենայի» կազմում մասնակցելով Իտալիայի երրորդ դիվիզիոնի առաջնության 14-րդ տուրի հանդիպմանը «Ֆորլիի» դեմ, 11 տարի անց վերսկսեց պրոֆեսիոնալ կարիերան։ Նա մասնակցեց առաջին խաղակեսին։ «Ռավենան» հաղթեց 2:0 հաշվով:
46-year-old Ronaldinho starts his first competitive match in over a decade for Ravenna vs. local rivals Forli in the Italian third-tier https://t.co/k9FHQYmwTh
— B/R Football (@brfootball) November 15, 2026
Ռոնալդինյոն այս ամռանն է միացել «Ռավենային», որի նախագահ Իգնացիո Չիպրիանին ֆուտբոլիստի ընկերն է։
Ռոնալդինյոն կարիերան ավարտել էր 299 գոլով եւ որոշել է վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ եւս մեկ գոլ խփելու հույսով։
Նախորդ պաշտոնական հանդիպումը Ռոնալդինյոն անցկացրել էր 2015 թվականին բրազիլական «Ֆլումինենսեի» կազմում, իսկ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2018 թվականին։
Իտալիա C Սերիայի առաջնությունում «Ռավենան» երկրորդ տեղում է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.