Ազգերի լիգա․ Նիդերլանդների եւ Գերմանիայի հաղթանակները, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

01:41   14 նոյեմբերի, 2026

Ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայում շարունակվում են խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպումները։

A լիգայի երկրորդ խմբում Նիդերլանդների հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի ղեկավարությամբ տանը 7:0 հաշվով հաղթեց Հունաստանի թիմին եւ 11 միավորով խմբի առաջատարն է։

Նույն խմբում Գերմանիայի հավաքականը Յուրգեն  Կլոպի գլխավորությամբ արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց Սերբիային եւ 8 միավորով երրորդն է։ 8 միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող Հունաստանը։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

A լիգա, երկրորդ խումբ

Նիդերլանդներ - Հունաստան՝ 7:0 (տեսանյութ)

Կրիսենսիո Սամերվիլ, 6, Տեյանի Ռեյնդերս, 12, 18, 33, Յուրիեն Տիմբեր, 40, 59, Դոնիել Մալեն, 62

Սերբիա - Գերմանիա՝ 1:3 (տեսանյութ)

Սրջան Բաբիչ, 56 - Սրջան Բաբիչ, 3, ինքնագոլ, Ֆլորիան Վիրց, 14, Բրայան Գրուդա, 50

Հեռացումներ՝ Վանյա Դրագոեւիչ (Սերբիա), 77, Անդրիա Ժիվկովիչ (Սերբիա), 89

B լիգա, առաջին խումբ

Շոտլանդիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 2։1

Ջոն Մաքգին, 54, 74, 11մ - Էլմին Ռաստոդեր, 57

Սլովենիա - Շվեյցարիա՝ 0:0

C լիգա, երրորդ խումբ

Մոլդովա - Ղազախստան՝ 2։1

Պետրու Պոպեսկու, 39, 77 - Իսլամ Չեսնոկով, 51

Հեռացում՝ Մաքսիմ Սամորոդով (Ղազախստան), 90+5, երկրորդ դեղին քարտ

Սլովակիա - Ֆարերյան կղզիներ՝ 2:2

Էրիկ Պրեկոպ, 17, Լուկաշ Հարասլին, 74 - Վիլյորմուր Դավիդսեն, 30, 11մ, Օկի Սամուելսեն, 48

C լիգա, չորրորդ խումբ

Բուլղարիա - Իսլանդիա՝ 0:5

Անդրի Գուդյոնսեն, 17, 68, 79, Օրի Օուսկարսոն, 22, Էմիլ Ցենով, 52, ինքնագոլ

Լյուքսեմբուրգ - Էստոնիա՝ 0:1

Մաքսիմ Պասկոտշի, 43

D լիգա, առաջին խումբ

Անդորրա - Ջիբրալթար՝ 2:0

Գիյոմ Լոպես, 24, Ալբերտ Ռոսաս, 35

Չիրացրած 11մ՝ Տիջեյ Դե Բար (Ջիբրալթար), 64

D լիգա, երկրորդ խումբ

Լիխտենշտեյն - Ադրբեջան՝ 0:1

Մահիր Էմրելի, 26



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.