17:01 13 նոյեմբերի, 2026Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իտալիայից կրած 1։3 հաշվով պարտությունն Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում։
«Սխալներ թույլ տվեցինք, ստեղծվեցին բարդ իրավիճակներ, հատկապես, մենապայքարում այնքան էլ լավ չխաղացինք։ Չկարողացանք ճիշտ արձագանքել եւ մնալ ընտրած մարտավարության մեջ։ Առաջին խաղակեսում ստացվում էր, բայց երբ մրցակիցը հաշվի մեջ առաջ անցավ, բաց թողեցինք վերահսկողությունը։
Չի կարելի այս հանդիպումը համարել ձախողում։ Կան ուղղություններ, որոնց վրա պետք է աշխատենք։ Ես ասացի ֆուտբոլիստներին, որ պետք չէ խուճապի մատնվել։ Իտալացիները շատ լավ էին պաշտպանվում։ Երբ առաջ անցան հաշվի մեջ, խաղը շատ բարդացավ։
Այնքան էլ արժանի չէինք այս պարտությանը, ունեինք նաեւ լավ դրվագներ։ Մենք ամեն ինչ կվերլուծենք»,- Զիդանի խոսքը մեջբերում է TF1-ը։
Ֆրանսիայի հավաքականն առաջին պարտությունը կրեց Զիդանի ղեկավարությամբ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.