Արման Ծառուկյանը՝ Դվալիշվիլիի վրա Նուրմագոմեդովի հարձակման մասին․ Անխուսափելի էր

10:05   13 նոյեմբերի, 2026

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) մեկնաբանել է PFL-ի թեթևքաշային չեմպիոն, ռուսաստանցի Ուսման Նուրմագոմեդովի հարձակումը UFC նախկին չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլիի վրա։

«Դա անխուսափելի էր։ Որովհետև պետք է լիներ պատասխանը, և դա տեղի ունեցավ։ Բայց կարծում եմ՝ Ուսմանը չէր ուզում կռվել։ Նա ուզում էր նույնպես ապտակել նրան։ Նա կարծում էր, որ դա կլինի վերջը, բայց Մերաբը գազան է, նա անմիջապես հարձակվեց։

Կարծում եմ՝ շարունակություն չպետք է լինի։ Նրանք պարզապես պետք է միասին նստեն և ձեռք սեղմեն։ Նրանք, այսպես ասած, քվիտ են», - ասել է Ծառուկյանը Ադամ Զուբայրաևի յութուբյան ալիքի եթերում։

Հիշեցնենք, որ Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում Ուսման Նուրմագոմեդովը մի քանի թիմակիցների հետ հարձակվել էր Մերաբ Դվալիշվիլիի վրա։ Նրան ձերբակալել են իրավապահները։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.