17:33 28 դեկտեմբերի, 2012Դոնեցկի «Մետալուրգի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ճանաչվել է թիմի՝ 2012թ․ լավագույն լեգեոնական։ Հարցումն ավարտվել է այսօր՝ դեկտեմբերի 28-ին։
Կառլեն Մկրտչյանն արժանացել է ձայների 62․66 տոկոսին (495 ձայն)։ Երկրորդ տեղը զբաղեցրել է բուլղարացի կիսապաշտպան Վելիզար Դիմիտրովը՝ 12․66 տոկոս (100 ձայն)։ 88 ձայնով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը՝ 11․14 տոկոս։ Արտակ Եդիգարյանը հավաքել է 16 ձայն՝ 2․03 տոկոս։
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Կառլեն Մկրտչյանը մասնակցել է 11 խաղի, Գեւորգ Ղազարյանը՝ 17, իսկ Արտակ Եդիգարյանը՝ 8։ Ղազարյանը դարձել է 3 գոլի հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.