Զիդանը չի բացառել, որ ապագայում կգլխավորի «Յուվենտուսը»

12:02   12 նոյեմբերի, 2026

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառել, որ ապագայում կգլխավորի Թուրինի «Յուվենտուսը»։

«Դառնալ «Յուվենտուսի» մարզիչ, ինչո՞ւ ոչ ապագայում։ Մարչելո Լիպին ինձ սովորեցրեց, որ միշտ պետք է առաջ շարժվել: Երբ ես ժամանեցի Թուրին, ես այդքան էլ լավ չէի խաղում, ուստի մամուլը և հանրությունը չէին կարծում, որ ես պատրաստ եմ այդ մակարդակին: Լիպին ինձ ասաց, որ ես պետք է խաղամ իր ղեկավարությամբ, եւ ես դիմանում է ճնշմանը։

Լիպիի հետ ամեն օր զբաղվում էինք մարտավարությամբ 30 րոպե։ Երբեմն բողոքում էի, քանի որ ցանկանում էի մշտապես գնդակ ստանալ եւ պահել, բայց մարտավարությունն այլ պահանջներ էր ենթադրում։ Մարզիչները մարտավարական մաեստրոներ էին»,- Զիդանի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Զիդանը «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է եղել 1996-2001 թվականներին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.