ՀՖՖ պատվիրակությունը մասնակցեց ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության համաժողովին

16:11   11 նոյեմբերի, 2026

Պրահայում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովը։

Միջոցառմանը մասնակցեցին ՈՒԵՖԱ, ՖԻՖԱ, այլ կոնֆեդերացիաների, շահառու կողմերի և անդամ ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Նրանք քննարկեցին ոլորտի վերջին նորությունները, մարտահրավերներն ու լավագույն փորձը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համաժողովում ներկայացրին ՈՒԵՖԱ Ակումբների արտոնագրման կոմիտեի անդամ Արթուր Ազարյանը, ՀՖՖ ակումբների արտոնագրման բաժնի պետ Նաիրա Աբրամյանը և նույն բաժնի պետի տեղակալ Նունե Սարգսյանը։

Մասնակիցներն անցկացրին թեմատիկ խմբային քննարկումներ՝ նվիրված ակադեմիաների հավաստագրմանը, մանկապատանեկան ֆուտբոլի և ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև ֆինանսական կայունության ամրապնդմանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.