Մ-8-18 ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները

13:02   11 նոյեմբերի, 2026

Հունաստանի Կրետե կղզում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ։

7 խաղափուլից հետո մինչև 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունի 6 միավոր և կիսում է 1-2-րդ տեղերը։

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5.5 միավոր և բաժանում է 4-8-րդ տեղերը։

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 5.5 միավոր և բաժանում է 3-6-րդ տեղերը։

Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը ունի 5.5 միավոր և բաժանում է 4-7-րդ տեղերը։

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Ռաֆայել Զաքարյանը ունի 5.5 միավոր և կիսում է 4-6-րդ հորիզոնականները։ Նույն տարիքային խմբում Ռուբեն Կայծակյանը ունի 5 միավոր և բաժանում է 7-17-րդ տեղերը։

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5 միավոր և բաժանում է 5-10-րդ տեղերը։

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը ունի 5 միավոր և բաժանում է 7-13-րդ տեղերը։

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Հարություն Դերմենջյանը ունի 5 միավոր և բաժանում է 9-16-րդ տեղերը։

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Սամվել Մովսիսյանը ունի 5 միավոր և բաժանում է 8-20-րդ տեղերը։

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը ունի 5 միավոր և կիսում է 8-16-րդ տեղերը։

Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Յանա Ներսիսյանը ունի 5 միավոր և բաժանում է 5-13-րդ տեղերը։

Նախավերջին՝ 8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 11-ին՝ Հայաստանի ժամանակով 17։00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.