11:44 11 նոյեմբերի, 2026Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է Total Chess World Championship Tour-ի կայծակնային մրցաշարը 24 գրոսմայստերների մասնակցությամբ։
9 հնարավորից 7 միավորով հաղթողի կոչումը նվաճել է աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։
Երկրորդ տեղում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ 6,5 միավոր։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) երրորդն է՝ 6 միավոր։
Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 4,5 միավորով բաժանել է 11-15-րդ տեղերը։
Նոյեմբերի 11-15-ը շախմատիստները պայքարը կշարունակեն խմբային փուլում։ Ըստ որի արդյունքների կձեւավորվեն նոկաուտ փուլի զույգերը։
Նոյեմբերի 17-20-ը կանցկացվի եզրափակիչ փուլը օլիմպիական մրցակարգով․ ամեն շրջանում պարտվողը դուրս կմնա պայքարից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.