Ջուդ Բելինգեմ․ Կյանքում ինձ հասուն չեմ զգում, ավտոմեքենա վարել չգիտեմ

10:53   11 նոյեմբերի, 2026

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 23-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խոստովանել է, որ ֆուտբոլից դուրս իրեն այնքան էլ հասուն մարդ չի զգում։

«Ֆուտբոլում ես զգում եմ կայացած եւ հասուն, քանի որ արդեն անցկացրել եմ գրեթե 400 հանդիպում, բայց սովորական կյանքում ես ինձ այդքան հասուն չեմ զգում․ ավտոմեքենա վարել չգիտեմ, ճաշ պատրաստել չեմ կարողանում։

Ընկերներներս, ընտանիքս ինձ օգնում են առօրյա կենցաղային հարցերում։ Հիմա այդպես է դասավորվել իմ կյանքը, քանի որ ամեն օր գործնականում առավոտից մինչեւ երեկո ֆուտբոլի մեջ եմ, մարզվում եմ, իսկ երբ վերադառնում եմ տուն, հասկանում եմ, որ բաց եմ թողել հասարակ կենցաղային հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է Vogue-ը։

Բելինգեմը 2023թ․ հուլիսից է հանդես գալիս «Ռեալում»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Transfermarkt-ը Բելինգեմի տրանսֆերյին արժեքը գնահատում է 160 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.