ԱԱ. Վարազդատ Լալայանը երկրորդն է պոկում վարժությունից հետո

11:10   8 նոյեմբերի, 2026

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում երկրորդն է պոկում վարժությունից հետո: Հայաստանի հավաքականի առաջատարը մեկ կիլոգրամ է զիջում այս վարժության առաջատարին:

Պոկում վարժությունում աշխարհի գործող չեմպիոնը առաջին մոտեցմամբ հաջողությամբ գլխավերեւում պահեց 205 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 210 կգ: Երրորդ մոտեցումը ձախողեց, որի համար պատվիրված էր 217 կգ: Այս վարժությունում Լալայանը երկրորդն է եւ նվաճեց արծաթե մեդալ:

Վարժության առաջատարը Իրաքի ներկայացուցիչ Ալի Ամար Յուբարավին է, որը Լալայանից առավելություն ունի մեկ կիլոգրամով՝ 211 կգ:

Երրորդ տեղում Իրանը ներկայացնող Ալի Դավուդին է 206 կգ-ով:

Ընդմիջում է:

Վարազդատ Լալայանը 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր:

2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում Լալայանը գրանցել է 462 կգ արդյունք (212+250):

2023 թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցել է 467 կգ արդյունքով (215+252) եւ նվաճել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ:

2024 թ. Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում Լալայանը երկամարտի 467 կգ արդյունով հռչակվեց աշխարհի չեմպիոն (215+252):

2025 թ. ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում Լալայանը +109 կգ քաշայինների պայքարում երկամարտում 450 կգ արդյունքով դարձավ կրկնակի չեմպիոն (210+240):

2025 թ. հոկտեմբերին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Լալայանը երկամարտի 461 կգ արդյունք հռչակվեց կրկնակի չեմպիոն (211+250):

Այս տարվա ապրիլի 19-26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում +110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 451 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը երրորդ անգամ կարիերայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը (210+241):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.