22:39 7 նոյեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ներկա է եղել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Կրասնոդար» - ԲԿՄԱ հանդիպմանը (4:2):
Երկրպագուները ջերմորեն ողջունել են «Կրասնոդարի» նախկին ավագին՝ վանկարկելով նրա անունը։
Էդուարդ Սպերցյանն այս տարվա ամռանն է «Կրասնոդարից» տեղափոխվել «Ալ Ահլի»։ Նա «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։
Էդուարդ Սպերցյանն անցած շաբաթ ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.