14:03 5 նոյեմբերի, 2026«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 11-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը պարտվեց Փարիզի «Մասթերսի» երկրորդ շրջանում։ Սերբ թենիսիստի մրցակիցը աշխարհի 83-րդ ռակետ, ավստրալացի Ռինկի Հիձիկատան էր, որը հաղթեց 2:6, 6:3, 6:3 հաշվով։
Այս պարտության պատճառով Նովակ Ջոկովիչը 2017 թվականից հետո առաջին անգամ չի մասնակցի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնությանը։
Նա 20 տարում երկրորդ անգամ չի որակավորվել տարվա ամփոփիչ առաջնությանը։ Նախորդ երկու տարիներին նա ստացել էր մասնակցության իրավունք, սակայն առողջական խնդիրների պատճառով բաց էր թողել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.