«Կոմոն» եվրագավաթային ռեկորդ է կրկնել․ 9:1 հաշվով հաղթանակ

11:01   5 նոյեմբերի, 2026

Իտալական «Կոմոն» Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի արտագնա խաղում ֆրանսիական «Լանսին» 9:1 հաշվով հաղթելու շնորհիվ կրկնել է հոլանդական «Ֆեյենորդի» պատմական ցուցանիշը եվրագավաթային մրցաշարերում, հաղորդում է Opta-ն։

«Կոմոն» երկրորդ թիմն է, որին հաջողվում է 9 գոլ խփել եվրագավաթային խաղում։

1971 թվականին «Ֆեյենորդը» 9:0 հաշվով հաղթել է Կիպրոսի «Օլիմպիակոսին»։

Չեմպիոնների լիգայում 8 գոլի առավելությամբ հաղթանակ ունեցել էին նաեւ անգլիական «Լիվերպուլը» թուրքական «Բեշիկթաշի» նկատմամբ 2007 թվականին 8:0 հաշվով եւ Մադրիդի «Ռեալը» շվեդական «Մալմյոյի» նկատմամբ 2015 թվականին դարձյալ 8:0 հաշվով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.