ՉԼ․ «Ռեալն» ավելացված ժամանակում հասավ հաղթանակի, «Լիվերպուլը» պարտվեց Թուրքիայում (տեսանյութ)

23:41   4 նոյեմբերի, 2026

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայi չորրորդ տուրում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց հունական «ԱԵԿ Աթենքին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը երկու անգամ հետապնդողի դերում էր։ Արքայական ակումբից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

«Ռեալը» չորս հաղթանակից հետո հավասարվեց առաջատար ՊՍԺ-ին, որը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն է։

Անգլիական «Լիվերպուլը» Ստամբուլում 2:3 հաշվով պարտվեց թուրքական «Ֆեներբահչեին»։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր, նոյեմբերի 4

«ԱԵԿ Աթենք» - «Ռեալ Մադրիդ»՝ 2։3 (տեսանյութ)

Աբուբաքարի Կոյտա, 12, Ստավրոս Պիլիոս, 75 - Ջուդ Բելինգեմ, 32, Կիլիան Մբապե, 78, Ֆեդերիկո Վալվերդե, 90+2

«Ֆեներբահչե» - «Լիվերպուլ»՝ 3:2 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 29, Արչի Բրաուն, 73, Վեդատ Մուրիկի, 79 – Տրեյմորիս Նյոնի, 25, Ալեքսանդր Իսակ, 69

«Բորուսիա Դորտմունդ» - «Բետիս»՝ 00:00 (Երեւանի ժամանակ)

«Պորտու» - «Նապոլի»՝ 00:00

«Լանս» - «Կոմո»՝ 00:00

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Բրյուգե»՝ 00:00

«ՌԲ Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 00:00

«Սլավիա Պրահա» - «Արսենալ»՝ 00:00

«Վիկինգ» - «Սաբահ»՝ 00:00

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.