Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

21:43   3 նոյեմբերի, 2026

Դոհայում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։

Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 542 միավոր, դարձել է աշխարհի փոխչեմպիոն:

Հրաձգության մեծահասակների աշխարհի առաջնությունը վարկանիշային է Լոս Անջելեսում կայանալիք 2028թ. Օլիմպիական խաղերի համար. առաջնության ընթացքում կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։

Հայաստանի հավաքականը Կատար է մեկնել 3 մարզիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Թիմի կազմում են նաև Գևորգ Մելքոնյանը և Արտյոմ Գրիգորյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.