«Տեներիֆեի» ֆուտբոլիստը սրտի կանգ է ունեցել հանդիպման ժամանակ (տեսանյութ)

00:26   3 նոյեմբերի, 2026

Իսպանական «Տեներիֆեի» 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելը սրտի կանգ է ունեցել Լա Լիգա-2-ի առաջնության 12-րդ տուրի հանդիպման ավելացված 7-րդ րոպեին։ Նա բախվել է «Անդորրայի» դարպասապահին եւ կորցրել է գիտակցությունը։ Դարպասապահ Խեսուս Օվոնոն մրցակցին ծնկով հարվածելու համար կարմիր քարտ է ստացել։

Դե Միգելն անմիջապես հոսպիտալացվել է։ Նա դեռ անգիտակից վիճակում է, սակայն ինքնուրույն է շնչում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Այդ հանդիպումը մնացել է անավարտ, հաշիվը հավասար էր՝ 2:2:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.