«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչն աշխատանքի է անցել Նորվեգիայի 5-րդ դիվիզիոնում

22:02   2 նոյեմբերի, 2026

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը վերսկսել է մարզչական գործունեությունը։ Նա աշխատանքի է անցել Նորվեգիայի 5-րդ դիվիզիոնը ներկայացնող ՖԿԿ ակումբում, որը  Կրիստիանսուն քաղաքից է։

53-ամյա մասնագետը աշխատում է ակումբի հիմնական եւ պատանեկան թիմերի հետ, հաղորդում է talkSPORT-ը՝ չհստակեցնելով նրա պաշտոնը։

Սուլշերի վերջին պրոֆեսիոնալ ակումբը եղել էր թուրքական «Բեշիկթաշը», որտեղից հեռացել էր 2025թ․ օգոստոսին։

Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2018-2021 թվականներին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.