15:27 2 նոյեմբերի, 2026Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան - Կիպրոս հանդիպման տոմսերն արդեն հասանելի են tickets.ffa.am կայքում և վաճառվելու են միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում, հաղորդում է ՀՖՖ–ի կայքը:
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21։00-ին։
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան - Կիպրոս խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.