13:01 2 նոյեմբերի, 2026Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։
Առաջատարը Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան է։
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւան Իտալիայի Կուրմայոր քաղաքում անցկացված WTA-125 շարքի մրցաշարի տիտղոսը նվաճելու շնորհիվ բարձրացել է 18 աստիճան եւ 82-րդն է։
Էլինա Ավանեսյանը նահանջել է 4 աստիճան եւ 149-րդն է։
WTA, նոյեմբերի 2
1 (1). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 8099
2 (2). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 6485
3 (3). Միրա Անդրեեւա (Ռուսաստան)՝ 6306
4 (5). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 5763
5 (4). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 5760
6 (6). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)՝ 5121
7 (7). Կարոլինա Մուխովա (Չեխիա)՝ 4665
8 (9). Լինդա Նոսկովա (Չեխիա)՝ 4343
9 (8). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 4188
10 (10). Մարտա Կոստյուկ (Ուկրաինա)՝ 3910
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.