«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ՝ 6:1 (տեսանյութ)

01:58   1 նոյեմբերի, 2026

Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալեց «Ալավեսին» եւ հաղթեց 6:1 հաշվով։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի դուբլի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ու աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։ Մեկական գոլ խփեցին իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը եւ անգլիացի կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը։

«Բարսելոնան» 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ալավեսը» 10-րդն է՝ 12 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բարսելոնա» - «Ալավես»՝ 6:1 (տեսանյութ)

Ռաֆինյա, 8, 41, Ֆերմին Լոպես, 23, Լամին Յամալ, 45+1, 64, Էնթոնի Գորդոն, 81 - Մարիանո Դիաս, 84



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.