«Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

23:29   31 հոկտեմբերի, 2026

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Բավարիայից» գոլերը խփեցին ավստրիացի պաշտպան Քոնրադ Լայմերն ու ֆրանսիացի պաշտպան Դեո Ուպամեկանոն։

«Բորուսիայից» աչքի ընկան գվինեացի հարձակվող Սերու Գիրասին եւ պորտուգալացի հարձակվող Ֆաբիու Սիլվան։

«Բավարիան» 18 միավորով առաջատարն է, «Բորուսիան» նույնքան միավորով երկրորդն է։

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:2 (տեսանյութ)

Քոնրադ Լայմեր, 38, Դեո Ուպամեկանո, 66 - Սերու Գիրասի, 60, Ֆաբիու Սիլվա, 89

Չիրացրած 11մ՝ Հարի Քեյն («Բավարիա»), 56



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.