19:42 30 հոկտեմբերի, 2026Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Բարիս Արենայում» տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 65 կգ քաշային կարգի հաղթողի եւ մեդալակիրների պարգեւատրումը:
Վազգեն Թեւանյանը պարգեւատրվեց արծաթե մեդալով:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 20-ամյա ամերիկացի 20-ամյա ամերիկացի Բոուեն Բասեթը:
Բրոնզե մեդալակիրներ՝ Ռահման Մուսա Ամուզադխալիլը (Իրան) եւ Աբասգաջի Մագոմեդով (Ռուսաստան)։
Վազգեն Թեւանյանը 65 կգ քաշայինների եզրափակիչում գոտեմարտեց ԱՄՆ-ի չեմպիոն, Մ20 եւ Մ17 աշխարհի չեմպիոն, 20-ամյա ամերիկացի Բոուեն Բասեթի հետ եւ պարտվեց 1:9 հաշվով:
Թեւանյանը մարզական կարիերայում առաջին անգամ էր դուրս գալիս աշխարհի առաջնության եզրափակիչ:
Վազգեն Թեւանյան, ազատ ոճի ըմբիշ, 65 կգ
Ծնվել է 1999թ․ հոկտեմբերի 27-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։
Անձնական մարզիչը Ռաֆիկ Գոլեցյանն է։
Ամուսնացած է, ունի դուստր:
2015թ․ պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ․ պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2018թ․ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018թ․ Հայաստանի չեմպիոնությամբ
2019թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն է, 2020 թ. աշխարհի անհատական գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, 2021 թ. աշխարհի Մ23 փոխչեմպիոն 2022 թ. Մ23 աշխարհի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Տոկիո-2020 եւ Փարիզ 2024 Օլիմպիական խաղերի մասնակից է:
2025 եւ 2026 թթ. Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր է:
Թեւանյանը նաեւ հանդես է գալիս Հնդկաստանի պրոֆեսիոնալ ըմբշամարտի Pro Wrestling League (PWL) առաջնությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.