18:40 30 հոկտեմբերի, 2026Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանն արծաթե մեդալ նվաճեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությում:
65 կգ քաշային կարգի եզրափակիչում Վազգեն Թեւանյանը գոտեմարտեց ԱՄՆ-ի չեմպիոն, Մ20 եւ Մ17 աշխարհի չեմպիոն, 20-ամյա ամերիկացի Բոուեն Բասեթի հետ եւ պարտվեց 1:9 հաշվով:
Թեւանյանը միայն առաջին մրցափուլում կարողացավ մեկ միավոր վաստակել՝ մրցակցին գորգից դուրս հանելով: Մրցափուլի վերջնամասում ամերիկացի ըմբիշը երկու միավոր վաստակեց, երկրորդ մրցափուլում եւս 5-ը ավելարցեց իր հաշվին:
Երկրորդ մրցափուլի միջնամասում Վազգեն Թեւանյանն ապտակեց մրցակցին, գորգի մրցավարը նկատողություն տվեց եւ երկու միավոր ավելացրեց ամերիկացու հաշվին:
Վազգեն Թեւանյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը 9:3 հաշվով հաղթել էր մոնղոլ Զենեմեդեր Բյամբասուրենին:
1/8 եզրափակիչում Վազգեն Թեւանյանը 2:1 հաշվով պարտության էր մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Օսիմժան Դաստանբեկին։
Քառորդ եզրափակիչում Վազգեն Թեւանյանը 3:2 հաշվով հաղթել էր օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլին։
Կիսաեզրափակիչում Թեւանյանը 2։1 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող դաղստանցի Շամիլ Մամեդովին, որը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Վազգեն Թեւանյանը առաջին մրցափուլում աջ ճկույթի կոտրվածք էր ստացել, բայց կարողացավ պայքարը հասցնել հաղթանակի։
Աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը մրցագորգ դուրս եկած Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը պարտվեցին 1/8 երզափակիչներում: Նրանց հաղթած ըմբիշները եզարփակիչներ դուրս չեկան եւ հայ ըմբիշները զրկվեցին բրոնզե մեդալների համար պայքարից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.