16:33 30 հոկտեմբերի, 2026Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 1-5-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ազգային հավաքականը կպատրաստվի ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Շվեդիայի դեմ արտագնա հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:
ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 2:3 հաշվով պարտվել էր Հունգարիայի թիմին։
Գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետեւյալ խաղացողներին.
Ալբերտ Աղաջանով - «ՏԶՄՍ Տուլա»
Ֆակունդո Օհաննեսյան - «Բուրելա»
Արթուր Մկրտչյան - «Յունիսպորտ»
Մարտին Ռամիրո - «Պրիմեռա Խունտա»
Աղասի Եղիազարյան - «Երևան»
Պուտրուս Վասիլև - «Յունիսպորտ»
Արթուր Մելքոնյան - «Յունիսպորտ»
Միհրան Դերմենջյան - «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան - «Յունիսպորտ»
Միքայել Ղանդիլյան - «Երևան»
Գարեգին Մաշումյան - «Յունիսպորտ»
Նիկիտա Խրոմիխ
Ռաֆիկ Մելիքյան - «Յունիսպորտ»
Դենիս Նեվեդրով - «Տյումեն»
Արսեն Պետրոսով - «Տորպեդո»
Էրիկ Լազարյան - «Երևան»
Էրիկ Հակոբյան - «Երևան»
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Երեւանի ժամանակով 18:00-ին շվեդական Գեւլե քաղաքի Գեւլեհովշալեն մարզահամալիրում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.