ԱԱ. Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը դուրս մնացին տիտղոսի համար պայքարից

12:57   30 հոկտեմբերի, 2026

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը դուրս մնացին տիտղոսի համար պայքարից:

Աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը 61 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում գոտեմարտեց 33-ամյա ալբանացի Զելիմխան Աբակարովի հետ եւ պարտվեց 4:14 հաշվով:  

Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեց ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել էր մեքսիկացի Դերեկ Գարսիա Գվանաժվատոյին:

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ) 1/8 եզրափակիչում Անդրեասյանի մրցեց թուրք Ֆերհաթ Կիլիչի հետ: Անդրեասյանը գոտեմարտի վերջին վայրկյաններին միավոր տալով, պարտվեց 1:2 հաշվով:

Հայ ըմբիշները կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար, եթե նրանց հաղթած ըմբիշները դուրս գան եզրափակիչ։

Երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Վազգեն Թեւանյանը (65 կգ): Եզրափակիչում Թեւանյանի մրցակիցը կլինի ամերիկացի Բոուեն Բասեթը։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից Աստանայի մրցագորգ դուրս կգան նաեւ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) եւ Հրայր Ալիխանյան (79 կգ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.