13:30 29 հոկտեմբերի, 2026Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը դուրս եկավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում Վազգեն Թեւանյանը գոտեմարտեց օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլիի հետ եւ հաղթեց 3:2 հաշվով։
Եզրափակիչի ուղեգրի համար Վազգեն Թեւանյանը կգոտեմարտի Բուլղարիան ներկայացնող դաղստանցի Շամիլ Մամեդովի հետ, որը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչը 9:3 հաշվով հաղթել էր մոնղոլ Զենեմեդեր Բյամբասուրենին:
1/8 եզրափակիչում Վազգեն Թեւանյանը 2:1 հաշվով պարտության էր մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Օսիմժան Դաստանբեկին։
Առաջին մրցումային օրը Հայաստանն ունի մեկ մասնակից: Հայաստանը մասնակցում է 6 ըմբիշով՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ) եւ Հրայր Ալիխանյան (79 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.