12:17 29 հոկտեմբերի, 2026Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչը 9:3 հաշվով հաղթել է մոնղոլ Զենեմեդեր Բյամբասուրենին:
1/8 եզրափակիչում Վազգեն Թեւանյանը 2:1 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Օսիմժան Դաստանբեկին։
Քառորդ եզրափակիչում Վազգեն Թեւանյանի մրցակիցը կլինի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլին։
Առաջին մրցումային օրը Հայաստանն ունի մեկ մասնակից: Հայաստանը մասնակցում է 6 ըմբիշով՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ) եւ Հրայր Ալիխանյան (79 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.