15:14 28 հոկտեմբերի, 2026«Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Դանիել Կարվախալը («Խետաֆե») վստահ է, որ Արքայական ակումբից իր նախկին թիմակից, 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն («Ալ Նասր») կկարողանա մինչեւ պրոֆեսիոնալ կարիերայի ավարտը գոլերի քանակը հասցնել 1000-ի։
«Ես վստահ եմ, որ Ռոնալդուն կխփի 1000 գոլ, եւ նա արժանի է դրան։ Նա կարգապահության եւ համառության օրինակ է։
Մարդիկ մոռանում են նրա լավագույն տարիները «Ռեալում»։ Դա տեսնել էր պետք, հատկապես, հանդերձարանում։
Չեմպիոնների լիգայի կարեւոր հանդիպումից առաջ նա ինձ ասում էր, որ անպայման փոխանցում կատարեմ տուգանային հրապարակ, որտեղ Ռոնալդուն ահարկու տպավորություն էր թողնում մրցակիցների վրա, իսկական գազան էր»,- Կարվախալի խոսքը մեջբերում է AS-ը։
Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերայում խփել է 982 գոլ, որից 146-ը՝ Պորտուգալիայի հավաքականում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.