Աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ալսանյանի պարգեւատրումը Աստանայում (տեսանյութ)

18:59   27 հոկտեմբերի, 2026

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանի պարգեւատրումը:

31-ամյա Ասլանյանը պարգեւատրվեց աշխարհի առաջնության ոսկե մեդալով եւ չեմպիոնական գոտիով: Կարեն Ասլանյանի պատվին Աստանայի «Բարիս Արենայում» հնչեց Հայաստանի հիմնը:

Այս քաշային կարգում փոխչեմպիոն դարձավ ադրբեջանցի Նիհադ Մամադլին, բրոնզե մեդալակիրներ՝ Սերգեյ Ելմենին (Ռուսաստան), Օզոդբեկ Խալիմբոեւ:

Հիշեցնենք, որ աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Կարեն Ասլանյանը ադրբեջանցու նկատմամբ տպավորիչ հաղթանակով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 60 կգ քաշայինների եզրափակիչում Ասլանյանը գոտեմարտեց 2024 թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Զիհադ Մամադլիի հետ եւ հաղթեց 8:4 հաշվով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.