France Football. Ռոդրին խլել է Յամալի ձայները

20:09   27 հոկտեմբերի, 2026

Ֆրանսիական France Football–ի գլխավոր խմբագիր Վենսան Գարսիան պատմել է «Ոսկե գնդակի» քվեարկության նրբությունների մասին։

«Եթե վերլուծենք եզրափակիչ փուլում քվեարկության արդյունքները, կտեսնենք, որ աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի խաղացողներ Ռոդրիի եւ Լամին Յամալի միջեւ ձայները կիսվել են։ Ռոդրին խլել է Յամալի ձայները եզրափակիչ փուլում»,– Գարսիայի խոսքը մեջբերում է AS-ը։

Քվեարկության արդյունքում՝ Յամալը գրավել է երրորդ, Ռոդրին չորրորդ տեղը։ Առաջին անգամ մրցանակին արժանացել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։ Երկրորդ տեղում է Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.