18:46 27 հոկտեմբերի, 2026Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը գոտեմարտեց կուբացի Լուիս Ալբերտո Օրտա Սանչեսի հետ եւ պարտվեց 6:10 հաշվով:
Գալստյանը (67 կգ) մեկնարկային գոտեմարտում 5:1 հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի Գագիկ Սնջոյանին:
1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 10:0 հաշվով առավելության հասավ մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ:
Քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով առավելության էր հասել նորվեգացի Հավարդ Ջորգենսենի նկատմամբ:
Կիսաեզրափակիչում Սլավիկ Գալստյանը 0:4 հաշվով պարտվել էր աշխարհի չեմպիոն ուզբեկ Այտջան Խալմախանովին:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտեց 2 մեդալով՝ 1 ոսկե, 1 բրոնզե:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, եզրափակիչում 8:4 հաշվով հաղթելով ադրբեջանցի Նիհադ Զահիդ Մամադլիին:
Բրոնզե մեդալակիր է դարձել 87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.