Հարի Քեյնը 45 տարում «Բավարիայից» «Ոսկե գնդակի» արժանացած առաջին խաղացողն է

14:10   27 հոկտեմբերի, 2026

Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը դարձավ «Բավարիայի» կազմից «Ոսկե գնդակի» արժանացած առաջին խաղացողը 45 տարում։ Նախորդ անգամ «Բավարիայի» ֆուտբոլիստներից այս մրցանակին 1981 թվականին արժանացել էր գերմանացի Կառլ-Հայնց Ռումենիգեն։ Նրանից առաջ գերմանական ակումբից «Ոսկե գնդակ» են ստացել նաեւ գերմանացիներ Գերդ Մյուլերն (1970) ու Ֆրանց Բեկենբաուերը (1972, 1976)։

Բունդեսլիգայի խաղացողներից նախորդ անգամ «Ոսկե գնդակ» էր ստացել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Մատիաս Զամերը 1996 թվականին։

Հարի Քեյնը լավագույն եռյակում առաջ է անցել Իսպանիայի փոխչեմպիոն եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին։ 19-ամյա ֆուտբոլիստը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույն երիտասարդ խաղացող։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.